Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Հունվարի 8-ի իր ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր՝ նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։
«Հետք»-ի հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտնել է․ ««Դոպինգ սփեյս» կազմակերպության կողմից միջոցառման կազմակերպման վերաբերյալ նոր առաջարկներ չեն ստացվել։ Ընկերությանն առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծելու և պայմանագրով հատկացված գումարը, ինչպես նաև տուգանքը, համաձայն պայմանագրի 2.4.11 կետի, ՀՀ պետական բյուջեի կենտրոնական գանձապետական հաշվին վերադարձնելու համար»։
Ստացվում է, որ նախարարի հայտարարությունից գրեթե 4 ամիս անց ԿԳՄՍ նախարարությունը դեռևս սպասում է ընկերության կողմից համապատասխան գործողությունների։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում