Երուսաղեմի և Թել Ավիվի միջև ընկած Էշտաոլ անտառում բռնկված հրդեհը երկրի պատմության մեջ ամենախոշորներից մեկն է։
Այս մասին հայտարարել է Երուսաղեմի հրշեջ-փրկարարական ծառայության շրջանի հրամանատար Շմուլիկ Ֆրիդմանը, հաղորդում է Իսրայելի պետական KAN հեռուստատեսությունը։
Իսրայելը միջազգային օգնություն է խնդրել վեց երկրներից, այդ թվում՝ Հունաստանից, Խորվաթիայից, Ադրբեջանից և Իտալիայից։
Քամին նպաստում է կրակի արագ տարածմանը։ Հրդեհը մարելուն ներգրավվել են տասնյակից ավել ինքնաթիռ և 120 հրշեջ բրիգադ։
Մոլեգնող խոշոր անտառային հրդեհները հասել են իսրայելական առանցքային ռազմական օբյեկտների մոտ գտնվող տարածքներ: