Գյումրու ավագանին, այսօր՝ մարտի 2-ին, փոխքաղաքապետեր ընտրեց:
Մասնավորապես, առաջին փոխքաղաքապետ ընտրվեց Ավետիս Առաքելյանը՝ 17 կողմ, 0 դեմ և 13 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ:
Մյուս փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվեց Գագիկ Մանուկյանը:
Երկու դեպքում էլ ՔՊ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:
Ավետիս Առաքելյանը Գյումրու ավագանու կազմում նաև տարիներ առաջ է եղել: Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին նա «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ է հանդիսացել:
Հիշեցնենք, որ 33 տեղանոց ավգանիում ՔՊ-ն ստացել է 14 մանդատ: Մյուս 4 խմբակցությունները միասին ստացել են 19 մանդատ եւ կարողացել են քաղաքապետ ընտրեց Վարդան Ղուկասյանին:
Նախօրեին ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ իրենք ներկայացրել են հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին, իսկ փոխքաղաքապետի ընտրություններին չեն մասնակցելու: