352135

Բաքվում երեկ շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը։

«Դատավարության» ընթացքում ցուցմունքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը:

Մասնավորապես, կեղծ տեսանյութով փորձել են Դավիթ Իշխանյանին մեղադրել 1992թ Արցախյան ազատամարտին Մոնթե Մելքոնյանի զորախմբում գործողություններ կատարելու համար, և իբրև թե հրամանատարի զոհվելուց հետո հրամանատարությունը ստանձնել է Իշխանյանը։ Մինչդեռ, Դավիթ Իշխանյանը նշել է, որ տեսանյութում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, և որ տեսանյութն ինքնին նկարահանվել է քարոզչական նպատակներով։ Ինչպես պարզվել է՝ տեսանյութը նկարված է եղել 2020 թ-ին՝ Արցախի խորհրդարանական ընտրություններից առաջ և որ այդ գործողությունների ժամանակ Իշխանյանը վնասվածք է ունեցել և ձեռնափայտով Է շրջել։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *