313170

ՌԴ Մոսկվայի մարզում և հենց մայրաքաղաքում տեղացել է մայիսյան ամենաառատ ձյունը վերջին 100 տարվա ընթացքում:

Համարյա ողջ գիշեր տևած անձրևը և դրան հաջորդած ձյունը իսկական կոլապս են առաջացրել մայրաքաղաքի մարզում։

«Մետեոնովոստի»-ի գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան հայտարարել է, որ մայիսի 1-ին տեղացած տեղումների քանակով ռեկորդ է սահմանվել՝ 28 մմ։ Նախորդ ռեկորդը (20,6 մմ) սահմանվել էր ավելի քան 100 տարի առաջ՝ 1909 թվականին։

Գիշերը տեղացել է մինչև 5 սմ թաց ձյուն (ջերմաստիճանը հիմնականում մնացել է զրոյից բարձր)։ 

«Թաց ձյունը ծածկել է ծաղկած այգիները և կտրել էլեկտրալարեր: Որոշ տեղերում մարդիկ մնացել են առանց էլեկտրականության»,- ասել է Տատյանա Պոզդնյակովան։ 

Ծառերի տապալման պատճառով վնասվել են մի քանի տասնյակ մեքենաներ, շուրջ 30,000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից, կտրվել են էլեկտրահաղորդման գծեր, շարքից դուրս է եկել 4,400 տրանսֆորմատորային ենթակայան, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

290.jpg (92 KB)
291.jpg (216 KB)

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *