ca13b330 367e 429d 9861 45f2c18c8cd5 w1023 r1 s

Իսրայելական կործանիչներն այսօր առավոտյան հարվածներ են հասցրել Դամասկոսում գտնվող նախագահական պալատի մերձակա շրջանների վրա: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով՝ օդային հարձակման նպատակը վերջին օրերին Սիրիայում մահացու բռնությունների թիրախում հայտնված դրուզ կրոնական փոքրամասնությանը պաշտպանելն է։

Իսրայելի հարվածների հետևանքով տուժածների մասին առայժմ չի հաղորդվել: Նեթանյահուի պնդմամբ՝ հարվածը եղել է «հստակ ուղերձ սիրիական ռեժիմին» առ այն, որ Իսրայելը «թույլ չի տա, որպեսզի Դամասկոսի հարավից ուժեր տեղակայվեն կամ ինչ-որ սպառնալիքներ դրուզների համայնքի համար»։

Մեծ Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ այս շաբաթ առնվազն 70 դրուզ է սպանվել Սիրիայի տարբեր բնակավայրերում՝ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ զինված բախումների ընթացքում։

Աշխարհում մոտ մեկ միլիոն դրուզների կեսից ավելին բնակվում է Սիրիայում, հիմնականում հարավային Սուեյդա նահանգում և Դամասկոսի որոշ արվարձաններում։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *