Մայիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05։12-ին), ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության՝ 40.24⁰, և արևելյան երկայնության՝ 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։