d892f75f 6cba 4e33 b81a 7fab97cca845 w1023 r1 s

Սիրիայի իշխանությունները «վտանգավոր սրացում» են անվանել Դամասկոսի նախագահական պալատի մոտ այսօր առավոտյան իսրայելական օդուժի հարվածը։ Սիրիայի նախագահի աշխատակազմը դատապարտել է հարվածը և այն որակել «Սիրիայի պետական ինստիտուտների և ինքնիշխանության դեմ ուղղված լուրջ սրացում»։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ օդային հարձակման նպատակը վերջին օրերին Սիրիայում մահացու բռնությունների թիրախում հայտնված դրուզ կրոնական փոքրամասնությանը պաշտպանելն է։

Մեծ Բրիտանիայում տեղակայված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով՝ այս շաբաթ առնվազն 70 դրուզ է սպանվել Սիրիայի տարբեր բնակավայրերում՝ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ զինված բախումների ընթացքում։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *