00930000 0aff 0242 3730 08dac941c872 w1023 r1 s

Վրաստանի Ռուսթավի քաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» անդամակցելու համար Ինտերպոլի կողմից հետախուզվող օտարերկրյա քաղաքացի, հայտնել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։

«Ձերբակալվածը մարտական փորձ ունի և բարձր որակավորում ունեցող պայթուցիկ սարքերի մասնագետ է։ Նա պատասխանատու էր ահաբեկչական կազմակերպության ներսում հատկապես կարևոր իրադարձությունների համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Թե որ երկրի քաղաքացի է ձերբակալվածը, ինչպես է մուտք գործել Վրաստան, չի հաղորդվում:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *