Ուկրաինան և ԱՄՆ-ն երեք փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում։ Այս մասին Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն հայտնել է իր Telegram ալիքում։
«Զելենսկու կառավարությունը պատգամավորներին և հանրությանը չի տրամադրել ԱՄՆ-ում ստորագրված բոլոր համաձայնագրերը, որոնք, ինչպես պարզվում է, երեքն են, ոչ թե մեկը»,- գրել է նա։