rs 16


«Վերջին 24 ժամվա ընթացքում գործ են դրվել բազմաթիվ դիվանագիտական ալիքներ։ Այո, ակնհայտ է, որ իրավիճակը սրվում է երկու երկրների միջև, և դա չի կարելի հերքել, սակայն մի շարք դիվանագիտական ուղիներ աշխատում են»,- ասել է նախարարը։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ չնայած Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին խոսակցություններին, Իսլամաբադի և Նյու Դելիի միջև իրավիճակը նախկինի պես լարված է մնում:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *