ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջարկել է, որ դաշնակիցները ՀՆԱ-ի 3.5%-ը ծախսեն պաշտպանության վրա և ևս 1.5%-ը՝ պաշտպանության հետ կապված այլ ծախսերի համար, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ապրիլի վերջին Ռուտտեն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի տարածքի անվտանգությունն ապահովելու համար դաշինքի անդամ պետությունները պետք է պաշտպանության վրա ծախսեն ՀՆԱ-ի զգալիորեն ավելի քան 3%-ը՝ ներկայիս 2%-ի պահանջի համեմատ, որը դեռևս բոլոր երկրները չեն կատարել։