rs 18

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր վավերագրական ֆիլմում ցուցադրել է, թե ինչ կա իր սառնարանում և Կրեմլի իր բնակարանի սեղանին։ Լրագրող Պավել Զարուբինի Telegram ալիքում հրապարակված կադրերը կներառվեն «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» հաղորդաշարում, որը հեռարձակվելու է մայիսի 4-ին՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքով։

Հրապարակված հատվածներում երևում է, որ Պուտինը սառնարանից կեֆիր է վերցնում, իսկ պահարանից՝ երկու սպիտակ բաժակ։ Բնակարանի սեղանին դրված են մրգեր, մեղր, համեմունքներ, սոյայի սոուս և թղթե անձեռոցիկներ:

«Ինչո՞վ Ձեզ ուրախացնեմ, ի՞նչ հյուրասիրեմ»,– հարցրել է նախագահը լրագրողին։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *