442b583b b9fd 4046 bb20 4d5978cbbdfe w1023 r1 s

Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստային քաղաքում այսօր արտակարգ դրություն է հայտարարվեց ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածներից հետո: Դրանց հետևանքով, ըստ տեղական իշխանությունների, վնասվել է հացահատիկի տերմինալը և մի քանի բնակելի շենքեր, կա հինգ վիրավոր։

Վնասված հացահատիկի տերմինալի սեփականատեր Delo Group-ը հայտարարել է, որ տարածքում ընթանում են մաքրման աշխատանքներ, և տեղում բռնկված հրդեհը մարվել է։

Ուկրաինայից դեռևս չեն արձագանքել այս հայտարարությանը։ Կիևը մինչ այդ հայտարարել էր, որ անցած գիշեր Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 183 անօդաչու թռչող սարքով և երկու բալիստիկ հրթիռներով։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *