79b1c6e1 f84f 4257 babb 6a568a5dd45a w1023 r1 s

Մի խումբ կաթոլիկներ քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարի համար, որում Սպիտակ տան ղեկավարը պատկերված է Հռոմի պապի նմանությամբ։ Սպիտակ տան պաշտոնական էջում և սոցիալական ցանցերում տարածված լուսանկարը գեներացվել է արհեստական բանականության կողմից և հրապարակվել այն ժամանակ, երբ աշխարհի կաթոլիկները սգում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը։

«Այս լուսանկարում ոչ մի զվարճալի բան չկա, պարոն նախագահ», – հայտարարել է Նյու Յորքի կաթոլիկ համաժողովը, հավելելով,- «Մենք նոր ենք հողին հանձնել մեր սիրելի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Մեզ ծաղրելու կարիք չկա»։

Լուսանկարը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցցանցերում, շատ օգտատերեր նկարը վիրավորական են համարել, ոմանց՝ այն դուր է եկել։

Մինչ այդ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ում կցանկանար տեսնել Վատիկանի գահին, Թրամփը կատակել էր, թե «կցանկանար ինքը Հռոմի պապ լինել»։

Արձագանքելով քննադատությանը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսը գրել է. «Ես կատակներին դեմ չեմ, դեմ եմ նրանց, որ սկսում են հիմար պատերազմներ, որոնք սպանում են իմ հազարավոր հայրենակիցների»:

Վատիկանի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գրառումը։

Նոր պապի ընտրության կոնկլավը կմեկնարկի հաջորդ չորեքշաբթի՝ մայիսի 7-ին։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *