d330b446 aec5 4931 07a1 08dd82022d88 w1023 r1 s

Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական ոստիկանությունը այսօր ձերբակալել է ութ տղամարդու, որոնցից յոթը Իրանի քաղաքացիներ են։ Այս պահին ոստիկանությունը մանրամասներ չի հայտնում քննության վերաբերյալ, հայտնի է միայն, որ վերջիններս կասկածվում են ահաբեկչություն կազմակերպելու, հարձակում նախապատրաստելու համար։

Լոնդոնում Իրանի դեսպանատունը դեռևս չի արձագանքել։

Անցած տարի ՄԲ ներքին հետախուզության ղեկավար Քեն Մաքքալումը հայտարարել էր, որ 2022 թվականից ի վեր բրիտանացի հետախույզները Թեհրանի հովանավորությամբ կազմակերպվող 20 դավադրություն են կանխել, որոնք կարող էին մահացու սպառնալիք ներկայացնել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների և բնակիչների համար։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *