313264

Աշխարհի չեմպիոն ունենք:

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնության 96 կգ քաշում Գրիգոր Ղազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 138կգ, 142 կգ, 145 կգ:

Այս վարժությունում Ղազարյանը նվաճել է ոսկե մեդալ: Հրում վարժությունում Գրիգորը գլխավերևում պահել է 175 կգ, 180 կգ ու 185 կգ: Այս ձևում ևս մեր ծանրորդը ոսկե մեդալակիր է դարձել:

Երկամարտի 330 կգ արդյունքով` Գրիգոր Ղազարյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *