Ռումինիայի Կոնստանցա քաղաքի կայարանում բախվել են երկու գնացք:
«Մինչ IR 1586 մարդատար գնացքը պատրաստվում էր մեկնել, այն բախվեց IR 1688 գնացքին, որը մանևր էր անում»,- ասվում է Ռումինիայի Ազգային երկաթուղիների ընկերության հայտարարության մեջ։
Միջադեպի հետեւանքով տուժել է 28 մարդ, որոնցից յոթը հոսպիտալացվել են։