photo 2025 05 04 22 10 38 x726 quality90 1024x718 1

Հարազատներն ու փրկարարներն այսօր ցերեկվանից փնտրում են 2-ամյա Տիգրանին:

Հարազատներից NEWS.am-ին պատմել են, որ Տիգրանը Մարմարիկ գյուղից է: Չնայած փրկարարները փոքրիկին փնտրում են Մարմարիկ գետում, ծնողներն այդ վարկածին հակված չեն, քանի որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում, գետի մոտ ինքնուրույն հասնել չէր կարող:

«Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- պատմել է ազգականներից մեկը:

Ծնողների թույլտվությամբ հրապարակվում է երեխայի լուսանկարը՝ հույսով, որ, գուցե, ինչ որ մեկը տեսել է փոքրիկին: Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 093698769:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *