Պորտուգալիայի ժամանակավոր կառավարությունը ծրագրում է արտաքսել երկրում առանց թույլտվության բնակվող շուրջ 18 հազար օտարերկրացու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Associated Press-ը, այս մասին հայտարարել է կառավարությանն առընթեր նախարար-պատվիրակ Անտոնիո Լեյթոն Ամարուն՝ համազգային ընտրությունների նախաշեմին:
Նրա խոսքով՝ աջ կենտրոնամետ կառավարությունը մոտ 18 հազար ծանուցում կուղարկի երկրում ապօրինի գտնվող մարդկանց՝ խնդրելով լքել երկիրը:
Ըստ նախարարի՝ գործընթացը կսկսվի արդեն հաջորդ շաբաթ. նախնական տվյալներով՝ մոտ 4500 օտարերկրացու կխնդրեն կամավոր լքել երկիրը 20 օրվա ընթացքում: