Սպիտակ տունն աչքի է ընկել հերթական աղմկահարույց քայլով՝ X սոցիալական ցանցում հրապարակելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Աստղային պատերազմների» հերոսի կերպարով, ԱԲ-ի միջոցով ստեղծված մկանուտ պատկերը։
Այս պատկերը Սպիտակ տունը մեկնաբանել է ոչ պակաս առեղծվածային արտահայտությամբ։
«Շնորհավոր բոլորիդ Մայիսի 4-ը, ներառյալ ձախ արմատական խելագարներին, որոնք այդքան համառորեն պայքարում են Սիթհերի տիրակալներին, մարդասպաններին, թմրաբարոններին, վտանգավոր բանտարկյալներին և MS-13 հայտնի հանցախմբի անդամներին մեր Գալակտիկա վերադարձնելու համար։ Դուք Ապստամբություն չեք, դուք Կայսրություն եք։ Թող մայիսի 4-ը ձեզ հետ լինի», – ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը վերաձևակերպել է պաշտամունքային կինոֆրանշիզայից հայտնի բարեմաղթանքը՝ «Թող Ուժը քեզ հետ լինի»։
Ընդ որում, պարադոքսալ է այն փաստը, որ Թրամփին պատկերել են կինոֆրանշիզայի հայտնի չարագործների՝ սիթհերի (ջեդայների մութ հակատիպերի) կարմիր լուսային սրով: