default 3

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կիրակի օրը Թեհրանից մեկնել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ բանակցություններ անցկացնելու համար, հայտնում է Mehr-ը։

Իր այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ և մտքեր կփոխանակի երկկողմ հարցերի շուրջ, ներառյալ տնտեսական և առևտրային համագործակցությունը, սահմանային անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ արտաքին գործերի նախարար Արաղչին այցի ընթացքում կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունները։

Բաղային հավելել է, որ իրանցի բարձրաստիճան դիվանագետը հաջորդ շաբաթվա վերջին պաշտոնական այցով կայցելի Հնդկաստան։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավարի այցը տեղի է ունենում Նյու Դելիի և Իսլամաբադի միջև լարվածության սրացման ֆոնին՝ Ջամմուում և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *