01000000 0aff 0242 5712 08dbbf3b8b3e w1023 r1 s

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է «անհապաղ գործընթաց սկսել» բոլոր արտասահմանյան ֆիլմերի վրա 100 տոկոս մաքսատուրք սահմանելու համար: Նա այս մասին գրել է Truth սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ կինոարդյունաբերությունը «շատ արագ մահանում է»:

«Հոլիվուդը և ԱՄՆ-ի շատ այլ տարածքներ ավերվում են։ Սա այլ ազգերի կողմից համակարգված ջանք է և, հետևաբար, ազգային անվտանգության սպառնալիք։ Բացի մնացած ամեն ինչից, սա նաև ուղերձ է և քարոզչություն։ Հետևաբար, ես լիազորում եմ Առևտրի նախարարությանը և Միացյալ Նահանգների առևտրային ներկայացուցչին մեր երկիր մտնող բոլոր այն ֆիլմերի վրա 100 տոկոս մաքսատուրք սահմանելու գործընթացը, որոնք արտադրվում են արտասահմանյան երկրներում», – նշել է նա։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *