151013c5fe1710e1d7cfec59f518aee968179bb85e000392049207 750x375 2

Իտալիայի Բերգամո քաղաքում «Ատալանտայի» և «Ինտերի» երկրպագուների միջև ծեծկռտուքի ժամանակ 26-ամյա Ռիկարդո Կլարիսը մահացել է դանակի հասցրած վնասվածքներից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Այս մասին գրում է armsport.am-ը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը։ Դանակահարության մասին խոստովանել է 19-ամյա Յակոպո Դե Սիմոնեն, ով հանձնվել է ոստիկանությանը՝ պնդելով, որ պաշտպանել է եղբորը։ Նա կալանավորված է, ընթանում է քննություն։

Այսօր «Ատալանտան» հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթել է «Մոնցային»։ Խաղի ընթացքում երկու թիմերի երկրպագուները հարգանքի տուրք են մատուցել Կլարիսի հիշատակին։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *