Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում Հայաստան կայցելի:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ այց ծրագրվում է: Թե երբ, ժամկետներ չնշեց:

Իր, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Երևան նախատեսվող այցի մասին տարեսկզբին հայտնել էր նաև Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

Միրզոյանն էլ արձագանքել էր․ – «Երջանիկ կլինեմ ու սիրով կսպասեմ Ձեզ Երևանում»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *