default 6

Դեմոկրատները իսկապես վերահսկողությունից դուրս են եկել։ Նրանք կորցրել են ամեն ինչ, մանավանդ՝ բանականությունը։ Այդ արմատական ​​ձախակողմյան խելագարները տարվել են «իմպիչմենտի» մոլուցքով։ Նրանք արդեն ունեն երկու «անանուն», անհարգալից կոնգրեսականներ, երկուսն էլ լիակատար խելագարներ են, որոնք աջուձախ Դոնալդ Թրամփի «իմպիչմենտի» մասին են խոսում, չնայած պատկերացում չունեն, թե ես ինչի համար եմ իմպիչմենտի ենթարկվելու։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Թրամփը։

«Գուցե դա պետք է լինի մեր երկրի պատմության մեջ ամենաբարձր գնաճի, կամ Աֆղանստանից զորքերի ոչ իրավասու դուրսբերման, կամ Ռուսաստանի/Ուկրաինայի պատերազմի, կամ հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարձակման պատճառով, որը տեղի ունեցավ միայն նրա հետևանքով, որ նրանք թույլ տվեցին Իրանին վերադարձնել իր հսկայական հարստությունը»։

Այդ կոնգրեսականները հայտարարել են, որ չգիտեն՝ ինչու են իմպիչմենտի ենթարկելու ինձ, բայց «մենք պարզապես ուզում ենք դա անել»։ Հանրապետականները պետք է սկսեն մտածել նրանց Կոնգրեսից հեռացնելու մասին՝ նրանց կատարած բոլոր հանցագործությունների համար, հատկապես ընտրությունների ժամանակ։ Նրանք շատ անազնիվ մարդիկ են, ովքեր թույլ չեն տա մեր երկրին ոտքի կանգնել։

Ինչո՞ւ ենք մենք նրանց թույլ տալիս անընդհատ օգտագործել իմպիչմենտը՝ իբրև զենք Միացյալ Նահանգների նախագահի դեմ, որը ջանասիրաբար աշխատում է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՓՐԿԵԼՈՒ համար։ Դա նույն սխեման է, որը նրանք կիրառեցին իմ առաջին ժամկետի ընթացքում, և հանրապետականները թույլ չեն տա, որ նրանք կրկին անպատիժ մնան։ «Նրանք մեր երկիրն ատող լիակատար սիրկաներ են»,-գրել է Թրամփը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *