107628

Սիրուշոն օրերս փայլեց «Խազեր» մրցանակաբաշխության բեմին՝ Սոնա Ռուբենյանին հանձնելով «Տարվա լավագույն»  երգչուհու մրցանակը: Երգչուհին այդ օրվա համար ընտրել էր մարմինն ընդգրկող կարմիր զգեստ, որը վերնամասի հատվածում հետաքրքիր ու նուրբ լուծում ուներ վարդերի տեսքով: Զգեստի հեղինակը Մերի Ստեփանյանն է, եւ ինչպես պատմում է Սիրուշոն՝ այն ոգեշնչված է մի զգեստից, որը ժամանակին կրել է իր մայրիկը՝ Սյուզան Մարգարյանը:

IMG_4996.jpeg (260 KB)

«Վարդերով զգեստն առաջին անգամ տեսել եմ մի երգչուհու հագին, մի ելույթի ժամանակ, ու մինչեւ հիմա հիշում եմ սեւ ու ոսկեգույն վարդերը ու բացվածքը` գեղեցիկ ուսերի վրա:

IMG_4995.jpeg (255 KB)

Մի երգչուհու վրա, ով ոչ միայն ձայնով ու աշխատանքով է ինձ ոգեշնչել, այլ նաեւ կանացիությամբ ու մարդկային տեսակով:

Լավագույն երգչուհու մրցանակը հանձնելիս ուզում էի խորհրդանշել հենց այդ երգչուհուն, ով ինձ համար եղել է լավագույնի վառ օրինակը. մայրս` Սյուզան Մարգարյանը:

IMG_4997.jpeg (217 KB)

Չնայած այդ զգեստը  չի պահպանվել, բայց Մերի Ստեփանյանի հետ փորձեցինք նոր շունչ տալ եւ դարձնել կարմիր, ինչպես իր կատարած երգն էր` «Կարմիր ծաղիկ մը գարունի»»,-Instagram-ում հրապարակած ֆոտոշարքին կից գրել է Սիրուշոն:

IMG_4998.jpeg (393 KB)

Երգչուհին հավելել է. «Խորհրդանշական է նաեւ, որ այս մրցանակին բազմիցս արժանանալուց հետո, հիմա ես եմ հանձնում ու այն էլ, մեծ ուրախությամբ, շատ արժանի ու սիրված երգչուհու` Սոնա Ռուբենյանին`իմ ընկերուհու, քրոջ`Վարդուհի Վարդանյանի սանին»:

IMG_4999.jpeg (164 KB)

Երգչուհին նշել է՝ ներկայացված երեք երգչուհիներն էլ արժանի էին այդ մրցանակին: «Վերջիվերջո, ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է, առանց որի որեւէ արձանիկ անիմաստ է»:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *