Անի Երանյանն ու Մովսես Երեմյանը կրկին «շոկի են ենթարկել» հետեւորդներին: Նախորդ շաբաթ նախկին սիրահարները համատեղ տեսանյութ էին հրապարակել, ինչից հետո երկրպագուները ենթադրել էին, որ զույգը վերամիավորվել է: Նրանք այն ժամանակ ոչ մի մեկնաբանություն չէին արել:
Այս անգամ Անին նոր լուսանկարին կից, կարծես, հուշում է թողել: ««Քեզանից հետո»… շուտով»,-գրված է հրապարակման ներքո:
Հետեւորդները ենթադրում են, որ խոսքը կամ նոր նախագծի, կամ էլ՝ նոր երգի ու տեսահոլովակի մասին է: Շատերն էլ շարունակում են հույս հայտնել, որ դերասաններն, ամեն դեպքում, կրկին միասին են:
Դերասանուհի Եվա Զոհրաբյանն ու նրա ամուսինը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկն աղջիկ է, որին ծնողներն Արիա են անվանել:
Նորաթուխ մայրիկը Instagram-ում կիսվել է դստեր հետ լուսանկարներով ու հայտնել, որ փոքրիկը ծնվել է ապրիլի 23-ին:
Կոսմետոլոգ, Women’s Club-ի նախկին անդամ Սիրուն Մինասը ինստագրամյան հետեւորդներին ջերմացրել է՝ կիսվելով նորածին դստեր գեղեցիկ ֆոտոշարքով։
«Մեր փոքրիկ միսս Նատալին»,-հրապարակմանը կից գրել է Սիրունը։
Էվա Խաչատրյանն Instagram-ում կիսվել է բավական գայթակղիչ ֆոտոշարքով։ Դերասանուհին նոր լուսանկարներում լողավազանում է, եւ հետեւորդներին հիացրել է իր սլացիկ կազմվածքով։
Հայտնի ոճաբան Մադոննա Հարությունյանը, որը հայտնի է իր հետաքրքիր կերպարներով ու համարձակ ոճափոխություններով, նշել է ծննդյան 30-ամյակը։ Մադոննան նոր ֆոտոշարք է իրականացրել ծննդյան օրվա առթիվ, որում հանդես է գալիս Բարբիին բնորոշ վարդագույն կերպարով։