9564e54f 96e4 42f3 8d6c 29540bcd657d w1023 r1 s

Մոսկվայի մերձակա բոլոր՝ չորս միջազգային օդանավակայանները այսօր ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։

Ըստ Ռուսաստանի քաղավիացիայի գործակալության՝ Մոսկվայի շրջանը երկրորդ օրն է արդեն ուկրաինական ուժերի թիրախում։

Նախագահ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, թե Կիևը պատասխանատվություն չի կրում մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթի հյուրերի համար։ Ուկրաինայի արտգործնախարարությունն էլ այսօր հորդորել է մյուս պետություններին չմասնակցել Կարմիր հրապարակում Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Դա «անընդունելի» կլինի և կդիտարկվի որպես աջակցություն Մոսկվային»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը, հավելելով, – «Նրանց հետ կողք կողքի քայլելը նշանակում է կիսել պատասխանատվությունը սպանված ուկրաինացի երեխաների, քաղաքացիական անձանց և զինվորականների համար, ոչ թե հարգել նացիզմի դեմ հաղթանակը»։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *