default 9

Իսրայելն աջակցում է Հնդկաստանի ինքնապաշտպանության իրավունքին։ Դրա մասին X սոցիալական ցանցում գրել է Հնդկաստանում Իսրայելի դեսպան Ռեուվեն Ազարը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև սրման վերջին փուլը։

«Ահաբեկիչները պետք է իմանան, որ իրենք ոչ մի տեղ չունեն թաքնվելու անմեղների դեմ իրենց հրեշավոր հանցագործություններից»,-հավելել է Իսրայելի դեսպանը։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հայտարարել է «Սինդուր» գործողության մասին՝ հարվածելով Պակիստանում և Ջամմու և Քաշմիր շրջանում տեղակայված 9 ահաբեկչական թիրախի։

Գործողությունը սկսվել է Փահալգամի ահաբեկչական հարձակմանն ի պատասխան, երբ զոհվել էր մոտ 30 զբոսաշրջիկ։ Հնդկաստանն այնուհետև հայտարարել է, որ Պակիստանը ներգրավված է եղել հարձակման մեջ։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *