Պետք է նախ նշել, թե ինչից այս ամենը սկսվեց. տեղի է ունեցել ահաբեկչությունը, որին Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ առաջացած լարվածությանը:
«Մենք եւ կարծում եմ՝ որեւէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, պետք է միայն դատապարտել ահաբեկչությունը: Մենք նաեւ պետք է ճանաչենք ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը: Մենք այս հարցին այս պրիզմայով ենք նայում, այդպես ենք ընկալում եւ այդպիսին է մեր դիրքորոշումը»,-ասաց ԱԳ նախարարը: