Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվայում անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին, Ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի թռչի (Մոսկվա՝ Հաղթանակի անցկացվելիք Հաղթանակի զորահանդեսին- խմբ.)»,-Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է Ուշակովը։
Մոսկվա չմեկնելը, ինչպես նշել է Ուշակովը, Բաքվում բացատրել են նրանով, որ Ադրբեջանի ղեկավարը պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին։