Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվում են տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ։

Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Լինելու է հետաքննություն։ Մենք վարչության որոշում ունենք, որ այն բոլոր մարդիկ, ովքեր կեղծանուններով, ծածկանուններով պետական գաղտնիք ներկայացնող նյութեր են արտահոսք տալիս և պատվերներ են անում, հեռացվելու են թե՛ կուսակցությունից, թե՛ զբաղեցրած պաշտոնից»,- ասաց Սիմոնյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։  

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *