Երեկ ժամը 22:22-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով», – ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։
Բաքուն այս հաղորդագրությանն առայժմ չի արձագանքել: