db99f387 ee4c 419b f402

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան:

Վարչապետի աշպատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

Փաշինյանը նախօրեին խորհրդարանում հաստատեց՝ ընդունել է մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա մեկնելու Ռուսաստանի նախագահի հրավերը:

Ըստ նրա՝ այդ միջոցառումը կարևոր է Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի համատեքստում, բացի այդ՝ այցն, ասաց, առիթ է նաև երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար, որը բաց թողնելը ճիշտ չի լինի: Ինչ վերաբերում է երկկողմ հանդիպումներին, միայն նշեց՝ շփումներ կլինեն, բայց դժվարացավ ասել՝ դրանք պաշտոնակա՞ն կլինեն, թե՞ ոչ:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *