01fe5b2f 18dd 4682 9120 812a38c84c34 cx0 cy2 cw0 w1023 r1 s 1

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հույս ունի տեսնել Ուկրաինայի հարցով «արդար և երկարատև» խաղաղության համաձայնագիր, որն «ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», հաղորդում է Bloomberg-ը։

Չինաստանի արտգործնախարարն էր ավելի վաղ նույնաբովանդակ հայտարարություն արել՝ շեշտելով, որ հակամարտության բոլոր կողմերը ցանկանում են «արդար և երկարատև խաղաղության համաձայնագիր, որը պարտադիր կլինի և ընդունելի կլինի բոլորի համար»։

Bloomberg-ը նշում է, որ Չինաստանի առաջնորդի հայտարարությանը նախորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե իր համար «բնական» կլիներ խնդրել Չինաստանին օգնել Ուկրաինայի և Ռուսաստանի համաձայնության գալու հարցում։

2023 թվականի փետրվարին Չինաստանը պատերազմը դադարեցնելու 12 կետից բաղկացած ծրագիր էր ներկայացրել Մոսկվային ու Կիևին։ Առաջարկը, որն այդ թվում կոչ էր անում վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, Ուկրաինայի դաշնակիցները մերժեցին:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *