2ce47f5f cefb 4485 1797 08dd8209f50d w1023 r1 s

Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն, այսօր «Հաղթանակ» զբոսայգում «Ազատությանը» հայտնեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ առանց լրացուցիչ մանրամասների:

«Ազատություն»-ը նախարարից հետաքրքրվել էր՝ այժմ Երևանի և Բաքվի միջև բանակցություններ կա՞ն, եթե՝ այո, ապա դրանք ստորագրմա՞ն, թե՞ Ադրբեջանի նախապայմանների շուրջ են:

«Ամեն ինչ ասված է, ըստ էության, ավելացնելու, կամ թարմացնելու տեղեկատվություն այս պահին ոչինչ չկա: Մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցություններ, այնպես էլ այժմ պատրաստ ենք: Իհարկե, ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից: Առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք, և գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն», – ասաց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *