98ee96f3 5bd0 464c 6940 08dd82093248 w1023 r1 s

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնել են հրադադարի գնալ:

«Գիշերը շարունակված երկար բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին էլ առողջ բանականության և բարձր ինտելեկտի դրսևորման համար», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

BBC-ի հետ զրույցում Պակիստանի փոխվարչապետ Իսհակ Դարը հաստատել է այս տեղեկությունը։

Պակիսանի արտգործնախարարն էլ հայտարարել է, թե Միացյալ Նահանգների պետաքարտուղարից բացի հրադադար հաստատելու ուղությամբ աշխատել են նաև Թուրքիան և Սաուդիան Արաբիան։

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են ապրիլի 22-ին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում հնդիկ զբոսաշրջիկների վրա կատարված հրազենային հարձակումից հետո, որի հետևանքով 26 մարդ էր զոհվել, 25-ը՝ հնդիկ, մեկը՝ Նեպալի քաղաքացի։

Հնդկաստանի իշխանությունները հարձակումը որակել էին որպես ահաբեկչական գործողություն և այս շաբաթվա սկզբին ռազմական գործողություն սկսել Պակիստանի դեմ։

Այսօր վաղ առավոտյան Պակիստանը հայտարարել էր Հնդկաստանի դեմ պատասխան լայնածավալ ռազմական գործողության մասին՝ թիրախավորելով մի քանի ռազմական օբյեկտներ ու խաղաղ բնակավայրեր։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *