Այս օրենսդրական փոփոխությունը ճգնաժամային կառավարմանը միտված փոփոխություն է, և այստեղ մենք հրշեջի գործառույթ ենք իրականացնում, իսկ այդ հրդեհը մեր մեղքով չի, որ առաջացել է:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն արատահերթ նիստ է հրավիրել, որով ցանկանում է վարչապետին Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորություն տալ:

Կոնջորյանը նշեց, որ երբ հնչում են հարցեր, թե տարբեր համայնքներում ինչու են այս իրավիճակներն առաջանում, և ինչու օրենսդրությունն այդ բազմաշերտ կյանքի ոչ բոլոր հարցերն է հասցնում կարգավորել, պատճառն այն է, որ Հայաստանի բոլոր համայնքներում  թևակոխել ենք համամասնական ընտրակարգի:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *