a8631088 a570 448c 87df

Իրանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին, փոխանցում է Reuters-ը:

«Պուտինի Թեհրան կատարվող այցը այս պահին մշակվում է, ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները», – ասել է իրանցի պաշտոնյան:

Կրեմլը դեռևս չի մեկնաբանել տեղեկությունը։ Հայտնի չէ՝ երբ է ծրագրվում Պուտինի այցը Իրան։

Մոսկվան և Թեհրանը հունվարի 17-ին ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որը, սակայն, չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում զենքի ոլորտում սերտորեն համագործակցող երկրների միջև։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *