Նիկոլը ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում և Հայաստանում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Այս մասին հայտնում են կառավարությունից:
 
Վարչապետ կոչվածը ողջունել է Ստեֆան Դիոնի այցը Հայաստան և ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլը կարևորել է տարբեր ոլորտներում Կանադայի հետ կապերի ընդլայնումը և այդ երկրի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում:

Վարչապետի տնազը շեշտել է, որ պետական կառավարման համակարգում բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, դատաիրավական բնագավառում ռեֆորմների իրականացումը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *