Թայվանը կմիանա Ուկրաինայում Լիտվայի և Իսլանդիայի գլխավորած միջազգային ականազերծման կոալիցիայի ֆինանսավորմանը և կհատկացնի 1,8 միլիոն եվրո, հայտնել է Բալթյան հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Լիտվան գնահատում է Թայվանի պատրաստակամությունը, որը ներկայացված է Վիլնյուսում իր առաքելությամբ, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու այս կարևոր մարդասիրական նախաձեռնությանը: Չպայթած զինամթերքի չեզոքացումը ամենահրատապ մարտահրավերներից մեկն է Ուկրաինայի համար՝ քաղաքացիական կյանքի անվտանգության և տնտեսական վերականգնման առումով»,-ասված է հայտարարության մեջ:
Տեղեկությունը հայտնել է Թայվանի վարչակազմի նախկին ղեկավար Ցայ Ինվենի՝ Վիլնյուս այցելության ֆոնին։
Միջազգային կոալիցիա ստեղծելու գաղափարը ծագել է 2023 թվականի հուլիսին «Ռամշտայն»-ի ձևաչափով Ուկրաինայի անվտանգության և աջակցության վերաբերյալ հանդիպման արդյունքում։ Կոալիցիան որևէ ծրագիր չունի մասնակցելու առաջնագծում կամ մարտական գոտիներում ականազերծմանը։ Այն սակրավորներ է պատրաստում ուկրաինացի զինվորականներից և անհրաժեշտ սարքավորումները տեղափոխում Կիև։ Միջազգային կոալիցիային այս կամ այն կերպ 22 երկիր է միացել։