ՀՀ ԱԳ նախարար կոչվածը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համատեքստում նախարար կոչվածը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Խաղաղության պայմանագրի կնքման առնչությամբ նախարարի տնազը հավելել է, որ քաղաքական կամք դրսևորվելու պարագայում, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։

նախարարի տնազը և Տանյա Ֆայոնը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։

Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման համատեքստում երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են վերջին շրջանում իրականացվող քայլերին, համագործակցության հնարավորություններին և քաղաքական երկխոսության հետագա խթանման նպատակով հաջորդ տարվա ընթացքում փոխադարձ այցերի կազմակերպման հարցերին:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *