Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը և հարձակվող Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3-4) վնասվածք են ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ձախ կոճի, իսկ Վասկեսի մոտ` ձախ ազդրի վնասվածք։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Վինիսիուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու հանդիպում։ Նա իր թիմին չի կարող օգնել «Մալյորկայի» ու «Սևիլիայի» դեմ խաղերում։