Գիտե՞ք` ինչի չեն ասում բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, դա շատ պարզ բացատրություն ունի, որը կապ չունի խորհրդապահության, բանակցային էթիկայի հետ, որովհետև ՀՀ անունից բանակցող կողմը կարմիր գծեր չունի:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ճեպազրույցների ժամին ՔՊ-ական պատգամավորների՝ Ալիևի հայտարարությանը խուսափողական պատասխան տալուն:
Ըստ Մամիջանյանի՝ իշխանությունը վախենում է հնչեցնել կարմիր գիծ, հետո ասել՝ վայ ու մի սուտ էլ դրա համար ստիպված լինի հորինել: «Հայաստանի անունից բանակցողները կարմիր գիծ չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի ստորագրությունը ստանալու հետևից: Դա կապ չունի ՀՀ անվտանգային համակարգերի, ԼՂ հայերի վերադարձի կամ ինքնորոշման իրավունքի իրացման հետ, դա կախված է բացառապես 2026 թվականի հետ, որովհետև իրեն պետք է թուղթ, որի վրա գրված է խաղաղություն: Այդ թուղթը կեղծ է լինելու, բացառապես կապ չի ունենալու իրականության հետ ու այդ թղթի վրա լինելու է Ալիևի ստորագրությունը, որ կարողանա քարոզարշավ անի»,- ասաց նա: