img 5894 sofya hovsepyan

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ընկերներ, մի զարմացեք Մերձավանում տեղի ունեցածից, շուտով բոլոր դպրոցներն են էս վիճակում հայտնվելու:

Այն ինչ տեղի է ունենում դպրոցներում, սա ամբողջությամբ ԿԳՄՍՆ պատասխանատվության տակ է ու իրենք տարիներով քայքայում են դպրոցական մթնոլորտը` էս արդյունքին հասնելու համար:

Ուսուցիչները գերլարված, աշակերտների հիմնական մասը սանձարձակ, տնօրենները օդից հայտնված` սրա նրա ծանոթ բարեկամ, 300 ից ավել դպրոցներ առանց հիմնական տնօրենի` հյուրի կարգավիճակում (ԺՊ):

Աշակերտը հեռախոսը ձեռքին` ամեն վայրկյան շանտաժի պատրաստ, ուսուցիչը չգիտի ո՞նց հասցնի, որ նաև ապրի( մարդ է ) , բացի վարչարարությունից նաև տուն հասնի ու իր երեխաներին էլ ժամանակ տա ու էսպե՜ս շղթայական ռեակցիայով ստանում ենք պատկեր…

Չեմ բացառում, որ ուսուցիչը իր մեեեծ մեղքի բաժինն ունի էս ամեն ինչում` չզանազանելով իր անձնական խնդիրները աշխատանքային խնդիրներից. տունը դպրոց է սարքել, դպրոցը`տուն … Լինում է այդպես, բայց…

Մի պահ պատկերացրեք է, էս տղաները վաղը ծառայելու են և ինչ է լինելու բանակի վիճակը …

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *