Մոսկվայում 93 տարեկանում մահացել է խորհրդային դիվանագետ Վիլիկ Խշտոյանը։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին հայտնել է նրա առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Կարինան։

«Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին Վագանկովսկոյե գերեզմանատանը, ապա կթաղվի կնոջ (Նադեժդա Ռումյանցևա) կողքին՝ հայկական գերեզմանոցում», – ասել է Կարինան։

Խշտոյանը եղել է ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչի տեղակալը Եգիպտոսում և Մալայզիայում, ինչպես նաև «Վնեշպոսիլտորգի» նախագահը։ Դստեր խոսքով՝ նա շարունակել է աշխատել գրեթե մինչև 90 տարեկանը։

Նրա կինը՝ Նադեժդա Ռումյանցևան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ է, հայտնի է «Աղջիկներ» և «Բենզալցակայանի թագուհին» ֆիլմերում մարմնավորած դերերով։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *