a3355c29 fc15 4ef0 8c4e 0121eb595485 w1023 r1 s

Երեք տարվա ընթացքում առաջին անգամ Ստամբուլում հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները։ «Ազատության» ուկրաինական ծառայության տեղեկություններով՝ բանակցությունները չեն ավարտվել, այլ ընդմիջվել են, հանդիպման հնարավոր շարունակության մասին չի հաղորդվում։

«Ռոյթերս»-ը, վկայակոչելով ուկրաինական աղբյուրները, հաղորդում է, որ Ռուսաստանի բանագնացներն ավելի անիրատեսական պահանջներ են հնչեցրել, քան նախկինում հնչեցրածները։

Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական պատվիրակությունը այդ թվում պահանջել է, որ Ուկրաինան դուրս բերի իր զորքը ռուսական բանակի կողմից գրավված տարածքներից։
Կողմերն այս տեղեկությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատել։

«Ազատության» ուկրաինական ծառայությունը նշում է, որ Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչները ռուսական պատվիրակության անդամների հետ շփվել են թարգմանչի միջոցով։

Ռուսաստանյան RT պետական հեռուստաալիքի լրագրողը մինչդեռ իր Telegram ալիքում պնդել է, որ բանակցությունները տեղի են ունեցել ռուսերենով։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *