54b8a01d ee34 4d1a aa02 aa9cd1d9f7f1 w1023 r1 s

Իրանի և եվրոպական երկրների պաշտոնյաները ուրբաթ օրը Թուրքիայում հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Թեհրանի ու Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները և Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների վերացման հնարավորությունը, այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

Հանդիպմանը մասնակցած իրանցի բարձրաստիճան դիվանագետը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում Թեհրանը պատրաստ է շարունակել քննարկումները Իրանի միջուկային գործարքին մաս կազմած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչպես նաև Չինաստանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիվացան անցած ամիսներին՝ Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո։

Երեկ ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը՝ պնդելով, որ Իրանն ընդունել է որոշ պահանջներ:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *