Capture 3

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների պատմությունները հաճախ մնում են անտեսված, սակայն յուրաքանչյուր այդպիսի պատմության հետևում կանգնած են սովորական մարդիկ, ովքեր փորձում են հաղթահարել նոր իրականության դժվարությունները։ «ԷSՈՍ» բարեգործական հիմնադրամը աջակցում է այդ ընտանիքներին ոչ միայն սննդամթերքով և կենցաղային իրերով, այլև կայուն եկամտի աղբյուր գտնելու հարցում։

Այս հարցազրույցի հերոսուհին Նաիրա Օհաջանյանն է։ Պատերազմից հետո նա ընտանիքի հետ լքել է Լեռնային Ղարաբաղը և այժմ փորձում է նոր կյանք կառուցել Հայաստանում։ Նաիրան երազում է տանը բացել փոքրիկ հացաբուլկեղեն արտադրամաս՝ համատեղելու համար աշխատանքն ու երեխաների խնամքը։

Այս զրույցում նա պատմում է, թե ինչպես է իրենց ընտանիքը հաղթահարում դժվարությունները և ինչն է օգնում առաջ շարժվել։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *